«Գումի» շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել։ Նրանց ձերբակալության 72 ժամը լրացել է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, գրում է «Հայկական ժամանակը»։
Ձերբակալվել էր 8 քաղաքացի։
Դեկտեմբերի 13-ին Երևանի «Գումի» շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առգրավել են մոտ 1 տոննա միս` պատճառաբանելով, որ այն սպանդանոցային մորթ չի անցել։ Մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։