20 մայիսի 2009 - 18:10 AMT
ՀՀ ԿԸՀ որոշմամբ Արմեն Աշոտյանին խորհրդարանում փոխարինել է Կարինե Աճեմյանը
Հայաստանի ԿԸՀ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն որոշում է ընդունվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանին գրանցել որպես ՀՀ ԱԺ պատգամավոր:

Այս հարցով զեկուցող Աբրահամ Բախչագուլյանն իր զեկույցում նշեց. «Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ 2009-ի մայիսի 13-ի «ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» որոշումը եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրեսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի ԿԸՀ որոշում է ընդունել համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր գրանցել Կարինե Աճեմյանին»:

Մայիսի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀԿ-ից պատգամավոր Արմեն Աշոտյանին ՀՀ կրթության եւ գիտության նախարար նշանակելու մասին: