ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ամփոփելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի արդյունքները, փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ–ն ու ԵԱՏՄ–ն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Նա նշել է, որ պետք է առաջ մղել ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ պրակտիկ փոխգործակցությունը։
Նա հանձնարարել է փոխվարչապետերին հսկողություն հաստատել իրենց ոլորտներում պայմանավորվածությունների կատարման առումով։
Նա նաև ասել է, որ ԵԱՏՄ շրջանակում շարունակվում է աշխատանքն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ:
Ավելի վաղ Մոսկվայում կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: