20 մայիսի 2009 - 18:14 AMT
Հայաստանը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի մեջ մեկ միլիոն դրամ կներդնի
ԵվրԱզԷս երկրների աձջակցության հակաճգնաժամային հիմնադրամն իր աշխատանքը կսկսի ԵվրԱզԷս անդամ պետությունների կառավարությունների ղեկիավարների կողմից դրա ստեղծման մասին համաձայնագրի ռատիֆիկացումից հետո երեք ամսվա ընթացքում, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ԵվրԱզԷս ֆինանսատնտեսական քաղաքականության վերաբերյալ խորհրդի նիստից հետո:

Կուդրինը նշել է, որ այսօրվա հանդիպմանը ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց թվում` Եվրասիական ընկերակցության հակաճգնաժամային միջոցների ծրագիրը:

«Հաստատվել է հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի նախագիծը»,- ավելացրել է Կուդրինը:

Նրա խոսքով, ԵվրԱզԷս-ի բոլոր երկրները, բացի Բելոռուսից, կողմնորոշվել են հիմնադրամում իրենց ներդրումների հարցում: Բելոռուսը պետք է որոշում ընդունի մինչեւ օրվա վերջը:

Ծրագրվում է, որ հիմնադրամի սկզբնական կապիտալը կկազմի 10 միլիարդ դրամ, որոնցից Ռուսաստանը կներդնի 7,5 միլիարդ դոլարը, Ղազախստանը` 1 միլիարդ դոլարը:

Չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը ընդունվեց որոշում այն մասին, որ Ղրղզստանի ներդրումն այդ հիմնադրամի մեջ կկազմի 1 միլիոն դոլար, Թաջիկստանի ներդրումը` 1 միլիոն դոլար եւ Հայաստանի ներդրումը` նույնպես 1 միլիոն դոլար:

Կուդրինը ճշտել է, որ բոլոր միջոցները միաժամանակ չեն ներդրվելու հիմնադրամ:

Սկզբում հիմնադրամի մասնակիցները կներդնեն հայտարարված գումարների միայն 10%:

Մասնակից երկրներին հակաճգնաժամային վարկերի տրամադրման մասին որոշումներն ընդունելու է հիմնադրամի խորհուրդը, որի մեջ կմտնեն ԵվրԱզԷս-ի ֆինանսների նախարարները:

Բացի այդ, նիստին ընդունվել է որոշում ԵվրԱզԷս բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման մասին:

Մոտ ժամանակներս ԵվրԱզԷս-ի պետությունները պետք է որոշեն կառավարող մարմինները, որոնք ներկայացնելու են իրենց այդ կենտրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: