20 մայիսի 2009 - 18:46 AMT
Երեւան են ժամանել Լիտվայի, Լատվիայի եւ Դոմինիկյան Հանրապետության պատանիների բռնցքամարտի հավաքականները
Այսօր Հայաստան են ժամանել Լիտվայի, Լատվիայի եւ Դոմինիկյան Հանրապետության պատանիների բռնցքամարտի հավաքականները, որոնք մայիսի 23-30 Երեւանում կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը:

Լատվիայի հավաքականը հանդես կգա վեց քաշային կարգերում (52, 54, 57, 70 եւ 90 կգ), լիտվացիները` ինը քաշային կարգերում (46, 48, 54, 57, 60, 66, 75, 80 եւ +80 կգ), իսկ դոմինիկացիները` երեք քաշային կարգերում (46, 50 եւ 60 կգ):

Այդպիսով, ներկա պահին Հայաստանում գտնվում են արդեն հինգ երկրների հավաքականները. մեկ օր առաջ Երեւան են ժամանել Իռլանդիայի եւ Ղազախստանի հավաքականները:

Այսօր երեկոյան Երեւան կժամանեն նաեւ Մարոկկոյի եւ Ավստրալիայի պատանիների հավաքականները: