20 մայիսի 2009 - 20:21 AMT
Թոմաշ Կնոտխե. «Արեւելյան գործընկերության» հանդեպ Ռուսաստանի բացասական վերաբերմունքը մոլորություն է
«Ես զարմացած եմ, որ շատերը կարծում են, թե Ռուսաստանը դեմ է «Արեւելյան գործընկերության» ծրագրին, չնայած, որ ԵՄ բոլոր անդամ երկրները բազմիցս ժխտել են դա»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն: Նրա խոսքով, Ռուսաստանը ԵՄ հետ համագործակցության սեփական ծրագիրն ունի, որն ուղղված է այդ թվում նաեւ անցագրային ռեժիմի մեղմացմանն եւ փոխհարաբերությունների զարգացմանը:
Լեհ դիվանագետը կարծիք է հայտնել, որ «Արեւելյան գործընկերության» հանդեպ Ռուսաստանի բացասական վերաբերմունքի տպավորությունը պայմանավորված է որոշ երկրների գործողություններով եւ հայտարարություններով: