ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։
Գրիգորյանը դեկտեմբերի 19-21-ը Մոսկվայում կմասնակցի ՀՀ և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին։
Գործուղումից հետո Գրիգորյանը եռօրյա ժամկետում Նիկոլ Փաշինյանին պետք է հաշվետվություն ներկայացնի ՌԴ գործուղման արդյունքների մասին: