Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հայտնել է, որ հրաժարվում է իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենայից։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ընդառաջ գնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության նիստում արված հայտարարությանը, որտեղ ասված է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված որոշումը բոլոր համայնքներում պետք է կիրառվի, Ախուրյան համայնքի ավագանու այսօրվա նիստում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց: Առաջնահերթը հանրային շահն է»,–գրել է նա։