20 մայիսի 2009 - 20:46 AMT
Նյու-Յորքում հարգել են Պոնտական հույների ցեղասպանության հիշատակը
Արդեն երկրորդ տարին է, ինչ մայիսի 19-ին ԱՄՆ հունական համայնքի ակտիվիստները հավաքվում են «Bowling Green Park» զբոսայգում` Մանհեթենի կենտրոնում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Պոնտական հույների ցեղասպանությանը, հայտնել են PanARMENIAN.Net-ին «Hellenic League of America» կազմակերպությունից:

Հիշատակի օրը ուղիղ կեսօրին բարձրանում է պոնտացիների դրոշը, որի վրա պատկերված է արծիվ: Պոնտական հույների ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված ակցիան կազմակերպվել էր Հույների դաշնային կազմակերպության եւ ԱՄՆ-ի եւ Կանադայի Պոնտական հույների ֆեդերացիայի կողմից:

Ակցիայի մասնակիցներն աղոթք են կարդացել, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգել են պոնտական հույների ցեղասպանության հիշատակը եւ երթով անցել են Մանհեթենի փողոցներով: