20 մայիսի 2009 - 21:48 AMT
Քեմբրիջում կկայանա Հայ-կանադական ազգային վեհաժողովի ներկայացուցիչների ամենամյա հանդիպումը
Հայ Առաքելական Եկեղեցու Կանադական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանի հովանու ներքո մայիսի 21-23 Քեմբրիջի (Օնտարիո) Սուրբ Նշան հայկական եկեղեցում տեղի կունենա Հայ-կանադական ազգային վեհաժողովի ներկայացուցիչների ամենամյա հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀԱԵ Կանադական թեմից: Հանդիպմանը կընտրվեն ՀԱԵ Կանադական թեմի գործադիր եւ կրոնական խորհրդի նոր անդամները: