20 մայիսի 2009 - 22:07 AMT
ՀՀ ԿԸՀ բավարարել է «Օրինաց երկիր» եւ ՀԱԿ ներկայացուցիչների ինքնաբացարկի մասին դիմումը
Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին հրաժարվել են մասնակցել «Օրինաց երկիր» կուսակցության 5 թեկնածուներ եւ մեկ թեկնածու ՀԱԿ-ից: Ինքնաբացարկի մասին նրանց հայտարարություններն այսօր քննարկվել են Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ: ԿԸՀ քարտուղար եւ այդ հարցի զեկուցող Աբրահամ Բախչագուլյանը հայտնել է, որ ներկայացված դիմումների եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 138.2 հոդվածի համաձայն, ՀՀ ԿԸՀ որոշում է ընդունել ուժը կորցրած համարել «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ Գագիկ Բաղդասարյանի (ցուցակով 5-րդը), Կարեն Մարգարյանի (ցուցակով 12-րդը), Հասմիկ Բաղդասարյանի (ցուցակով 15-րդը), Կարապետ Շահինյանի (ցուցակով 28-րդը), Քրիստինե Հովհաննիսյանի (ցուցակով 34-րդը) եւ Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Իսահակ Մալխասյանի (ցուցակով 148-րդը) գրանցումը: