20 մայիսի 2009 - 22:47 AMT
Երեւանում կտեղադրվի ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաբաջանյանի հուշարձանը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի գրանիտե պատվանդանով բրոնզե հուշարձանի էսքիզի մրցույթ է հայտարարում:

Հուշարձանը կտեղադրվի Երեւանի Ավան համայնքի Հ. Բաբաջանյան փողոցի վրա գտնվող հարակից կանաչապատ տարածքում:
Մինչ 2009թ. հուլիսի 1-ի 12:00 անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքային էսքիզն ու 0,5 մ բարձրությամբ գիպսե մակետը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 1-ից հետո: