20 մայիսի 2009 - 23:41 AMT
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2009 թվականի հունվար-ապրիլին կրճատվել է 30 տոկոսով
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2009 թվականի հունվար-ապրիլին կրճատվել է 30 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 360,7 մլրդ դրամ:
Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, արտահանման ծավալը 2009 թվականի հունվար-ապրիլին 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 25 տոկոսով եւ կազմել է 300,8 մլրդ դրամ:
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության դեֆիցիտը 2009 թվականի հունվար-ապրիլին կազմել է 240,9 մլրդ դրամ: