20 մայիսի 2009 - 23:49 AMT
Հայաստանի Աշխատանքային սոցիալիստական կուսակցության առաջնորդը համոզված է, որ իրենք 7 տոկոս ձայն կհավաքեն
«Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է հավատա միայն մեր կուսակցությանը, քանի որ մնացած քաղաքական ուժերն արդեն ունեցել են այդպիսի հնարավորություն, երբ ժամանակին ղեկավարել են երկիրը, իսկ ոմանք այժմ էլ ներկայացնում են իշխող ուժերը: Նրանց աշխատանքի գնահատականը կդառնա Երեւանի բանկիչների կողմից մայիսի 31 -ին կատարվելիք ընտրությունը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը: Նա նաեւ ավելացրեց, որ նրա կուսակցությունը վստահության կարիք ունի, եւ երբ Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում այդպիսի հնարավորություն ընձեռվի, նրանք կկարողանան արդարացնել իրենց ընտրողների հույսերը:

Շոշափելով սոցհետազոտությունների արդյունքներով ստացված կուսակցության վարկանիշի թեման` Շահվերդյանը կարծում է, որ ընտրություններում յոթտոկոսանոց արգելքը հաղթահարելու հնարավորություն ունեն Հայկական ազգային կոնգրեսը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Հայաստանի Աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը: Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցություններին, ապա Շահվերդյանի կարծիքով ցանկացած ընտրություն, լինի դա գյուղապետի թե նախագահի ընտրություն, իրենից քաղաքական գործընթաց է ներկայացնում: