21 մայիսի 2009 - 00:01 AMT
ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը մոտ ապագայում կվերանվանվի ՄՍՏ-Հայաստան
ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն ու Հայաստանի պետական տնտեսական համալսարանը պայմանավորվածության են հասել, որի համաձայն բուհի ուսանողները պրակտիկա կանցնեն ընկերությունում: Բացի այդ, լավագույն ուսանողները կկարողանան աշխատանքի անցնել ընկերությունում: Ինչպես հայտարարել է բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի մասնագետները դասախոսություններ կկարդան համալսարանում, ինչը կնպաստի ապագա տնտեսագետների պատրաստվածության որակի բարձրացմանը:

Իր հերթին ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ այդ պայմանագրով մեկնարկում է ընկերության նախաձեռնած «ուսանողոների հետ ակցիան»: Նրա խոսքերով, ընկերության աշխատակիցները ցանկանում են իրենց փորձը փոխանցել ուսանողներին, օգնել նրանց ճիշտ կողմնորոշվել պրոֆեսիոնալ առումով: Ընդ որում, նա հավելել է, որ 13 ուսանողներ արդեն պրակտիկա են անցնում ընկերությունում:

Ըստ Ռ.Յիրիկյանի, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը մոտ ապագայում կվերանվանվի ՄՍՏ-Հայաստանի, ինչը կապված է ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքի հետ:

Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի աշխատանքի եւ մենեջմենտի մասին: