21 մայիսի 2009 - 02:29 AMT
IIGHRS կազմակերպում է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված աշխատանքների ցուցահանդես-աճուրդ
Մարդու իրավունքների եւ ցեղասպանությունների հետազոտման միջազգային ինստիտուտը (IIGHRS) կազմակերպում է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան մշակույթի գործիչների աշխատանքների ցուցահանդես-աճուրդ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Կանադայի Հայ Ազգային Կոմիտեում (ANCC): Ցուցահանդեսը տեղի կունենա Տորոնտոյի Լեննոքս քաղաքի ժամանակակից պատկերասրահում մայիսի 28-ից հունիսի 7-ը: Ցուցահանդեսի անցկացման նպատակն է` բարձրացնել տեղեկացվածության մակարդակը եւ օժանդակել IIGHRS ծրագրերը: Աճուրդին կներկայացվեն Վահե Բերբերյանի, Հակոբ Քուբեսսերյանի, Սառա Անջարղոլյանի, անիտա Թութիկյանի, Սյու Գոլդսթեյնի, Ջենիֆեր Ռոբերթսի, Վիլլա Ուոլֆի եւ Շերրի Հեյի աշխատանքները: