21 մայիսի 2009 - 13:45 AMT
Թուրքիայի հայկական հուշարձանները վերածվում են «օսմանյան ժառանգության» (Ֆոտոռեպորտաժ)
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները հավանաբար կարժանանան Ախթամար կղզում (Վան) գտնվող Սբ. Խաչ եկեղեցու ճակատագրին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակիցն է հաղորդում Անիից, ավերակներում ամբողջ թափով վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունն արդեն հաստատել է Անիի վերականգնման գլխավոր պլանը: Վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են միայն թուրք մասնագետները: Ըստ ՀՀ մշակույթի նախարարի մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանի, Հայաստանը դիմել է Թուրքիայի կառավարությանը` առաջարկելով մասնակցել վերակառուցմանը, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Այժմ ամրացվում են պահպանված եկեղեցիների հիմքերը, մայր տաճարի կրող սյուները եւ քաղաքային պատերը:

  • Ֆոտոռեպորտաժ