Հունվարի 17–ին Մինվոդիից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում, քանի որ օդորակման համակարգը խափանվել է։ Այդ տեղեկությունը հաստատել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նշված չվերթն իրականացրել է «Red Wings» ավիաընկերությունը, հայտնում է Sputnik Արմենիան։
Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանն ասել էր, որ Մինվոդիից Երևան ինքնաթիռը, որը պետք է «Զվարթնոցում» գտնվեր 16:30-ին, կժամանի 23:25-ին։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Մինվոդի—Երևան թռիչքի ընթացքում ինքնաթիռում գտնվել է 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ոչ ոք չի տուժել։