21 մայիսի 2009 - 21:12 AMT
Նեւադայի հայերը պահանջում են նահանգապետից լուծարել հակահայկական հռչակագիրը
ANC-Nevada-ն հանդես է եկել Նեւադայի նահանգապետ Ջիմ Գիբբոնսի հռչակագրի դեմ, որը մարտի 31-ը հռչակում է ադրբեջանցիների հիշատակի օր: Նահանգապետի հռչակագրում նաեւ նշվում է 10 հազար ադրբեջանցիների մահվան մասին, որոնք մահացել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ 1918-ին Բաքվում այսպես կոչված «մարտյան ջարդերում»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ANC Nevada-ից: Այդ հռչակագրի ընդունումն առաջացրել է նահանգի հայ համայնքի զայրույթը: «Նեւադայի հայ համայնքն ապշած է, որ նահանգապետն այդպես հեշտությամբ մոլորության մեջ է ընկել, ինչին նպաստել են ադրբեջանական եւ թուրքական լոբբիները»,- հայտարարել է ANC Nevada ներկայացուցիչ Ռազմիկ Ալբոն: ANC Nevada-ն նամակ է հղել նահանգապետին, որում իր զայրույթը եւ հիասթափությունն է արտահայտել կապված նրա հետ, որ հռչակագրում ԼՂՀ ներկայացվել է որպես Ադրբեջանի մաս: