21 մայիսի 2009 - 21:27 AMT
Ադրբեջանում փակվել է երկրորդ թուրքական մզկիթը
Ադրբեջանը փակել է երկրորդ թուրքական մզկիթը` դրանով շարունակելով խորհրդային ժամանակների փորձը: Ինչպես հաղորդում է World Bulletin-ը, հնարավոր է` նման ճակատագիր է սպասվում եւ մնացած 27 թուրքական մզկիթներին: Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների կառավարման ղեկավար Հիդայաթ Օրուջեւի խոսքերով, Բաքվում գործող 32 մզկիթներից 27-ն անօրինական են համարվում եւ փակման ենթակա:

Մզկիթը կառուցվել էր 1995-ի հունիսի 28-ին Բաքվի գերեզմանատան կողքին` ի հիշատակ «Իսլամի կովկասյան բանակի» 1130 թուրք զինվորների, որոնք մահացել են 1918-ին: