24 հունվարի 2025 - 13:48 AMT
Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ, որին ներկա էր նաև Բելգիայի ռազմական կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրը։

Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։ Ընդգծվել է դրա առաջնահերթությունը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման նպատակով։

Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևոր գործիք։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։