21 մայիսի 2009 - 22:44 AMT
Հաստատվել եւ տպագրության է ուղարկվել քվեաթերթիկի օրինակը
Այսօր կայացած արտահերթ նիստին Հայաստանի ԿԸՀ միաձայն հաստատել է 2009-ի մայիսի 31-ին կայանալիք Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների քվեաթերթիկի օրինակը: Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հաղորդել է, որ արդեն վաղը` մայիսի 22-ին, Տիգրան Մեծ տպագրատանը կպատրաստվի քվեաթերթիկի նմուշը, որն առավոտյան 10:00 պետք է անցագրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից, որից հետո տպագրատունը ձեռնամուխ կլինի ողջ տպաքանակի տպագրությանը:

Գարեգին Ազարյանը նաեւ հաղորդել է, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցված է 771 522 ընտրող, բայց տպագրվելու է մոտ 790 000 քվեաթերթիկ: