21 մայիսի 2009 - 23:11 AMT
Եվս մեկ հակաճգնաժամային նախաձեռնություն Հայաստանի կառավարության կողմից
ՀՀ գործադիրը հավանություն տվեց «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին. այն սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային Ժողով:
Այդպիսով, ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել Եվս մեկ հակաճգնաժամային նախաձեռնություն: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, «Սա, իհարկե, աննախադեպ օրենքի նախագիծ է, կրելու է ժամանակավոր բնույթ, հակաճգնաժամային բովանդակություն ունի: Օրենքի նպատակն է խրախուսել, որպեսզի խոշոր ներդրողները գան Հայաստան եւ իրականացնեն խոշոր նախագծեր: Այդ պարագայում պետությունը սուբսիդավորելու է այդպիսի նախագծերը այն գումարի չափով, որքան այդ նախագիծը հարկային մուտքեր է ապահովում մեր բյուջե: Այդպիսով, պետությունը ոչ մի վնաս չի կրում, այլ խթանում է, որպեսզի խոշոր ներկրողներ հայտնվեն մոտակա երկու տարվա ընթացքում: Կարծում եմ` այս օրենքի մեջ կարելի է ներառել նաեւ մարզական օբյեկտների կառուցումը: Իհարկե, կառավարությունը հետագայում առանձին կարգ կսահմանի օրենքն իրագործելու համար», այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: