21 մայիսի 2009 - 23:21 AMT
Երեւանում տեղի կունենա Jethro Tull-ի համերգը
Մայիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Jethro Tull լեգենդար ռոք-ֆոլք խմբի համերգը: «Ես հուսով եմ, որ Հայաստանում այնքան էլ ծանոթ չեն մեր երաժշտությանը եւ մենք այնքան էլ չենք մտահոգվի կատարման որոշ սխալների համար»,-մամլո ասուլիսի ժամանակ կատակել է խմբի հիմնադիր Յան Անդերսոնը: Նրա խոսքերով, նա առաջին անգամ լսել է Հայաստանի մասին մի քանի տարի առաջ, երբ Հունաստանում Հայաստանի դեսպանը նրան հայկական կոնյակ նվիրեց:
«Մենք երբեք լայն ժողովրդականություն չենք վայելի եւ «Ռոլիգ սթոունզի» նման միատիպ երաժշտություն չենք կատարի, սակայն մեր երաժշտությունն ավելի բազմազան է ու փոփոխական»,-կոլեկտիվի տեւական կյանքի գաղտնիքի մասին հարցին պատասխանել է Յան Անդերսոնը: «Ես ամուսնացած եմ գրեթե 30 տարի, իսկ ծանոթ եմ Յանի հետ շուրջ 41 տարի, եւ երբ մեզ մոտ խնդիրներ են առաջանում, ես դիմում եմ առաջին հերթին ոչ թե կնոջս, այլ Յանին»,-նշել է խմբի հիմնադիրներից մեկը եւ նրա ընկերը` Մարտին Բարը` հավելելով, որ իր որդին ընդունում է հայրական երաժշտությունն, իսկ այ Յան Անդերսոնի որդին արդեն 7-8 տարի է հարվածայինների վրա է այդ խմբում:
Jethro Tull-ն առաջին անգամ ռոքում կիրառեց ֆլեյտայի հնչողությունը, հենց այդ հնչյուններով կարելի է անհապաղ ճանաչել Յան Անդերսոնին, որն այսօրվա դրությամբ լավագույն ժամանակակից ֆլեյտահարներից մեկն է: Jethro Tull-ն հիմնադրվել է 1963թ. եւ գոյության 40 տարվա ընթացքում թողարկել է շուրջ 40 ալբոմ եւ վաճառել է 60 մլն ձայնապնակ: