22 մայիսի 2009 - 00:58 AMT
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին
Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնց ընթացքում Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել էներգապաշարների անխափան մատակարարման, դժվար ժամանակաշրջաններում օգնության եւ աջակցության համար: «Ադրբեջանը Վրաստանի ամենամտերիմ բարեկամն է», - ընգծել է Սահակաշվիլին:

Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ: Երեկ տեղի են ունեցել Միխաիլ Սահակաշվիլու առանձնազրույցն ու հանդիպումն ընդլայնված կազմով նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումների արդյունքում ստորագրվել է երեք միջկառավարական համաձայնագիր, հաղորդում է Bakililar.AZ -ը: