Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտային հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ առաջին անգամ խոսել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրականացման դժվարությունների մասին։
Նա ասել է, որ դրան դեմ էր ԱՄՆ–ն, քանի որ այն շրջանցում էր Հայաստանը, գրում է Minval.az-ը։
«Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ցանկանում էինք այն իրագործել։ Հիմա ես կարող եմ այդ մասին խոսել։ Առավելապես դրան դեմ էին Միացյալ Նահանգները։ Պատճառն էլ նրանց հայամետ քաղաքականությունն էր, քանի որ այս նախագիծը շրջանցում էր Հայաստանը։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն լուրջ ճնշում էր գործադրում Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա, որպեսզի այն չհամաձայնի այս ծրագրին։ Մենք մի քանի տարի բանակցություններ վարեցինք վրացական կողմի հետ և ի վերջո կարողացանք համաձայնության հասնել»,–ասել է Ալիևը։
Բաքու-Թբիլիսի-Կարսշը տրանսպորտային հանգույց է, որն իրար է կապում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը։ Նախագծի իրականացումը սկսվել է 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ ստորագրվել էր միջկառավարական պայմանագիր՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև։