22 մայիսի 2009 - 13:33 AMT
Խորվաթիայի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստան այցի շրջանակներում Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչը ծաղկեպսակ է դրել XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Թանգարանում շրջելուց հետո, Ս.Մեսիչը գրառում է կատարել թանգարանի այցելուների մատյանում`«Խոնարհվում ենք բռնության բոլոր զոհերի հիշատակի առջեւ»: