22 մայիսի 2009 - 15:35 AMT
Նազարբաեւը կոչ է արել ԱՊՀ երկրներին բացել միմյանց համար ապրանքային շուկաները
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կոչ է արել ԱՊՀ երկրներին ճգնաժամի դեմ պայքարելու համար առավելապես բացել միմյանց առջեւ ապրանքային շուկաներն, ավելի մեղմ վերաբերվել միգրանտներին, ինչպես նաեւ համատեղ պայքարել A/H1N1 գրիպի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Նազարբաեւը հանդիպել է վարչապետների հետ եւ հույս է հայտնել, որ նրանց կհաջողվի լուծումներ մշակել համագործակցության շրջանակներում համագործակցության հետագա բարելավման համար:

«Օրակարգը մեծ է: Կցանկանայի ասել, որ հիմնական հարցերից մեկը ճգնաժամի հաղթահարումն է: Հավանաբար, գլխավոր հարցը միմյանց ապրանքների համար շուկաները բացելն է»,-ասել է Նազարբաեւը:

Երկրորդ հարցը, ըստ նրա, դա գործազրկությունն է:

«Պետությունները պետք է ավելի հանդուրժող լինեն ներգաղթողների հանդեպ»,-ասել է Նազարբաեւը` նշելով, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ղազախստանում շուրջ մեկ միլիոն ներգաղթող կա: «Մենք ջանում ենք, հնարավորություն սահմաններում, չվանել նրանց»,-ասել է նա:

Նազարբաեւը նշել է նաեւ, որ տնտեսական իրավիչակը վատթարացումը միշտ կապված է հանցավորության աճի հետ, որի դեմ հարկավոր է համատեղ պայքարել: Օրակարգի հարցերից է նաեւ թմրանյութերի ներհոսքը Աֆղանստանից, որը, անցնում է նաեւ Ղազախստանի տարածքով:

«Մեր կառավարությունը շատ լուրջ ծրագիր է ընդունել, խոշոր գումար է հատկացրել եւ մենք որոշել ենք մի քանի անգամով կրճատել տարանցումը Ղազախստանով»,-ասել է Նազարբաեւը:
Ըստ նրա, առանձին կքննարկվի նաեւ համատեղ պայքարը A/H1N1 գրիպի դեմ, որն արդեն արձանագրվել է 41 երկրներում: «Տասը հազար մարդ արդեն իսկ հիվանդացել է աշխարհում եւ մարդիկ մեզանից համատեղ պայքար են ակնկալում այդ հարուցիչի դեմ»,-նշել է Նազարբաեւը:

«Ես գիտեմ, որ Ռուսաստանում որոշել են այդ շտամը եւ լավ կլիներ, որ բոլոր կառավարությունները համատեղ որոշում կայացնեին պատվաստանյութի ստացման վերաբերյալ»,-ասել է նա` հավելելով, որ հարկավոր է մշակել նաեւ համատեղ կարանտինային միջոցներ:

Ավարտին Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ի գոյությունն անհրաժեշտություն է: «Եթե ԱՊՀ-ն այս տեսքով չլիներ, ինչպես մենք գիտենք, մեր պետությունների անկախացման կայացումը անցել է ավելի բարդ պայմաններում»,-ընդգծել է նա: