5 փետրվարի 2025 - 15:40 AMT
ԱՆ. ՀՀ–ում տարեկան արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 260 նոր դեպք է հայտնաբերվում

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում:

2023-2024 թվականներին դիտարկվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշների աճ։

Նախարարությունը հորդորում է պատվաստվել ՄՊՎ-ի դեմ, անցնել սքրինինգային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան բուժում։

Նշվում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման: