Փետրվարի 7-ին կմեկնարկի Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը։
Այն կանցկացվի Երևանի Օլիմիպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում (ծանրամարտի դահլիճ) փետրվարի 7–11–ը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ծանրորդ Սամվել Գասպարյանն ընտրվել է Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, իսկ հունվարին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել էր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։