Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։
Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:
Նորավան-Լծեն ճանապարհին ձյուն է ու բուք, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բեռնատարների համար դեռևս փակ է: