22 մայիսի 2009 - 20:46 AMT
Համբարձում Տոնոյանը ոսկե մեդալ է նվաճել Օրենբուրգում ձյուդոյի միջազգային մրցաշարում
Ձյուդոյի Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթները միջազգային մրցաշարում, որն ընթանում էր Օրենբուրգում (Ռուսաստան) մայիսի 17-20-ին: Յոթ հայ ձյուդոյիստներից հաջող ելույթ է ունեցել միայն Համբարձում Տոնոյանը (ք/կ 66 կգ): Հաղթանակ տանելով իր բոլոր հակառակորդների հանդեպ` Տոնոյանը նվաճել է ոսկե մեդալ: Իսկ հինգերորդ մրցանակային տեղին արժանացել է Հակոբ Առաքելյանը (ք/կ 90 կգ):
Թիմային ստուգարքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել, զիջելով միայն Ռուսաստանին: