Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև իրավունք ունի հետ վերցնել հայցերը։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ցանկացած դեպքում դատախազն իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունն իրավասության տարածման պահից ՝ 2021 թվականի մայիսի 10-ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում»,- ասել է նա։
Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ վավերացրել է ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը՝ պատճառաբանելով, որ դա նրանց թույլ կտա դատարանում հայցեր ներկայացնել Բաքվի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դեմ, ներառյալ 2021-2022 թթ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը։
Փաշինյանը Վաշինգտոնում, խոսելով խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 կետի մասին, ասել է, որ դրանցի մեկը իրավական կառույցներում միմյանց դեմ բողոքների չեղակումն է։
«Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում»,–ասել է նա։