22 մայիսի 2009 - 22:01 AMT
Մոսկվայում տեղի է ունեցել պոնտական հույների ցեղասպանության հիշատակին նվիրված ցույց
Ռուսաստանի Հայերի միությունը (ՌՀՄ) պաշտպանել է Մոսկվայի հունական համայնքին եւ հարգել Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ՌՀՄ մամլո ծառայությունը, Մոսկվայում Հաղթանակի հրապարակում Մոսկվայի հունական համայնքի կողմից կազմակերպված ցույց է տեղի ունեցել` նվիրված Օսմանյան Թուրքիայում մալազիական Պոնտոսի հույների ցեղասպանության Հիշատակի օրվան: Ռուսաստանի Հայերի միությունը պաշտպանել է այդ ակցիան` համերաշխություն հայտնելով Ռուսաստանի հունական համայնքի ներկայացուցիչներին:

Այնպիսի օրերին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օրը եւ պոնտական հույների ցեղասպանության Հիշատակի օրը, ամբողջ աշխարհում կարելի է նկատել քրիստոնյա ժողովուրդների միասնություն եւ համերաշխություն, որոնք տուժել են Օսմանյան Թուրքիայում թուրքական իշխանությունների անմարդկային քաղաքականության հետեւանքով:

Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել Մոսկվայի հունական համայնքի փոխնախագահ Ալբերտ Յանակովը եւ ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Ղուկասյանը: