Փետրվարի 11–ի դրությամբ ցերեկվա տևողությունը երկարել է մոտ 51 րոպեով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Դեկտեմբերի 21-ի համեմատ ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով»,-գրել է նա։
Հանրապետության տարածքում` փետրվարի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Երևանում՝ փետրվարի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15- ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի լույս 11–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -9 աստիճան, իսկ 11–ի ցերեկը՝ +6։