17 փետրվարի 2025 - 12:36 AMT
«Գազպրոմ Արմենիա». Փետրվարի 21-ից կդադարեցնի չվճարած բաժանորդների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ 2025 թվականի հունվարին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների վճարման վերջնաժամկետը սահմանված է 2025 թվականի փետրվարի 17-ը:

Փետրվարի 17-ից հետո՝ երեք օրվա ընթացքում, վճարում չկատարած բաժանորդների համար գազամատակարարման դադարեցման գործընթացը կսկսվի փետրվարի 21-ից: