17 փետրվարի 2025 - 12:49 AMT
ՆԳՆ․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում ID քարտը վերաթողարկել պետք չէ

PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա, հայտնում է ՆԳՆ-ն։

Նշվում է, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարելի է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։

«Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)», - նշված է հաղորդագրությունում։