17 փետրվարի 2025 - 15:10 AMT
Ծիծեռնակաբերդի խճուղու վերականգնումը կավարտվի մայիսին

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումն ընթացքում է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մայիսին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Բացի այդ, այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 400 թեքահարթակ՝ ապահովելով դրանց հարմարավետությունն ու հասանելիությունը տարբեր խմբերի համար։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է, որ ծրագիրը կյանքի կոչվի համակարգված և տրամաբանված ձևով՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն։