23 մայիսի 2009 - 16:02 AMT
Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համագումար
SETA հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 26-27-ը Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համագումար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, համագումարի ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայում գոյություն ունեցող հարաբերությունների հարցերը եւ այն խնդիրները, որոնք երկկողմանի հարաբերությունների հաստատման համար արգելք են հանդիսանում: Համագումարի մասնակիցները կշոշափեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի դերի հարցերը Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման մեջ: