2025 թվականի հունվարին Հայաստան է այցելել 139,482 զբոսաշրջիկ: Նրանց մեծ մասը՝ 65%-ը, ժամանել է օդային տրանսպորտով, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154,319։
2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 55,130 քաղաքացի (39․5 %), Վրաստանից 17,920 քաղաքացի (13%) և Իրանից` 13,186 անձ (9.4%)։
Հնդկաստանը և Ֆիլիպինները համապատասխանաբար զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները՝ 2033 և 2 002 զբոսաշրջիկներով: Ուկրաինայից այցելել է 1732 մարդ։
Վերջին տարիների հունվար ամսվա ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2023 թվականին, երբ Հայաստան է ժամանել 159,319 զբոսաշրջիկ։
Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը միջին տարիքի զբոսաշրջիկներն են՝ 35–44 տարեկան։