23 մայիսի 2009 - 19:31 AMT
Երիտասարդությանը հարկ է սկզբում սովորել, հետո միայն զբաղվել քաղաքականությամբ
«Հայաստանում բավականին շատ են կայացած երիտասարդ քաղաքական գործիչները: Եվ կարեւոր է, որպեսզի Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցեն նաեւ երիտասարդ սերունդի ներկայացուցիչները, իրենց գործի մասնագետները», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը : Սակայն Նիկոսղոսյանի համար անընդունելի է, երբ քաղաքականությամբ զբաղվում են 16-18 տարեկան ուսանողները: «Ուսանողները, հատկապես Հայաստանի հեռավոր շրջաններից, բաժանվում են հակամարտող ճամբարների եւ, զինվելով տարբեր կուսակցությունների դրոշներով, պայքար են սկսում, որի իմաստն ինքներն էլ չեն հասկանում, սակայն դա «քաղաքականություն» են անվանում, - նշել է Անդրանիկ Նիկողոսյանը: Նա ընդգծել է, որ բոլոր երիտասարդները, հատկապես ուսանողները, առավել կարեւոր խնդիրներ ունեն` ուսումն ու իրենց ոլորտում որակյալ մասնագետներ դառնալը:

Նշելով, որ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը քաղաքականապես անկախ է եւ ոչ մի կուսակցության չի պատկանում, Անդրանիկ Նիկողոսյանն ընդգծել է, որ իր կազմակերպությունը, ինչպես եւ Երեւանի բոլոր բանկիչները, ինքնաբերաբար դառնում է ցանկացած քաղաքական գործընթացի մասնակիցը: Հենց այդ պատճառով կազմակերպության ներկայացուցիչները կարեւոր նշանակություն են տալւիս Երեւանի քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի առաջիկա ընտրություններին: