25 մայիսի 2009 - 15:42 AMT
Հայաստանում անց է կացվում «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրը
Մայիսի 25-ից 31-ը յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ծանոթանալու 2003թ-ից ՀԱՆ-ի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրին, ինչպես նաեւ իր լուման ներդնելու Հայաստանում ձեռքբերովի կուրության կանխարգելման գործում: Այցելուներն ու բոլոր ցանկացողները կարող են դրամական նվիրատվություն կատարել ՀԱՆ-ի գանձանակում կամ մասնակցել խաղարկությանը:

Այս տարի ՀԱՆ-ը բուժօգնություն կցուցաբերի Կոտայքի, Տավուշի, Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչներին

2003թ-ից ի վեր «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը բուժօգնություն է տրամադրել մոտ 230000 մարդու:

ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել 9400 մարդ: Բժշկական վերապատրաստմանը մասնակցել է 1500-ից ավելի առաջնային բուժօղակի մասնագետ` ներառյալ 61 ակնաբույժ եւ 37 ակնաբուժական բուժքույր Հայաստանի տարբեր շրջաններից: