25 մայիսի 2009 - 16:44 AMT
Հայ վերականգնողները, ոճաբաններն եւ ռեժիսորները կկարողանան որակավորման բարձրացման դասընթացների հաճախել Իտալիայում
ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Իտալիայի դեսպանությունը հայտարարել են մրցույթ, որի հաղթողները կկարողանան որակավորման բարձրացման եռամսյա դասընթացների գնալ Իտալիայում:

Ծրագիրն իրականացվում է Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 30-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ցուցահանդեսների ոճաբաններ, որմնանկարների եւ հուշարձանների վերականգնողներ, վոկալիստներ, կինոռեժիսորներ եւ երաժշտական գործիքների վերականգնողներ:

Իտալերենի իմացությունը պարտադիր է: