Ամփոփվել է 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների մասին տեղեկատվությունը, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57,773 հարկ վճարող։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնի «Ցանկ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների» ենթաբաժնում։