Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունը փորձում է ակտիվացնել բողոքի շարժումը Վրաստանում՝ նյութական աջակցություն ցուցաբերելով մասնակիցներին։
Հայտարարվել է, որ Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է Հայաստանում եվրոպական երկրների դեսպանությունների միջոցով։
«Ձեռնարկվում են քայլեր Վրաստանում փողոցային բողոքի ակտիվություն ծավալելու համար, որը պետք է դառնա պարզ վրացիների եվրոպամետ հայացքների կայունության ապացույցը։ Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչությանը տրամադրվել են զգալի միջոցներ՝ ցույցերի պահպանման և համակարգման համար։ Հակակառավարական ելույթների յուրաքանչյուր մասնակցին նախատեսվում է օրական մինչև 120 եվրո վճարել «աշխատանքի» դիմաց»,– ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Հետախուզության տվյալներով՝ Եվրամիությունը դիտարկում է Վրաստան գումար փոխանցելու այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանում, եթե վրացական իշխանությունները որոշեն արգելափակել բողոքների ֆինանսավորումը։
Հետախուզության տեղեկություններով՝ Բրյուսելը փոխել է վրացական քաղաքական գործիչների հետ փոխգործակցության մարտավարությունը՝ անցնելով խոստումներից կոշտ ճնշման։
«ԵՄ պաշտոնյաներին հանձնարարվել է ավելի ակտիվ աշխատել վրացական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միացյալ ազգային շարժում», «Ախալի», «Վրաստանի համար», «Եվրոպական Վրաստան», «Գիրչի — ավելի շատ ազատություն» միավորման վրա։ Նրանք կոչված են ստեղծելու միասնական ուժ, որը կդիմադրի իշխող Վրացական երազանքին», — նշել են հատուկ ծառայություններում։
Նշվում է, որ Եվրամիությունը ձգտում է ուժեղացնել իշխանության դեմ տրամադրվածությունը վրացի բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և Վրաստան տեղափոխված ռուսաստանցիների շրջանում։ Բրյուսելի վերահսկողության ներքո գտնվող վրացական և եվրոպական ԶԼՄ-ներն ու հասարակական կազմակերպությունները փորձում են ազդել այս խմբերի վրա՝ տարածելով Միասնական Եվրոպայի հետ համագործակցության առավելությունները» և վարկաբեկելով «Վրացական երազանքի» Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը։