25 մայիսի 2009 - 19:03 AMT
Հայաստանում բանակի գարնանային զորակոչն արդեն կատարվել է 30 տոկոսով
Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնապարար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական հավաքագրական կետ, որտեղ հանդիպել է զորակոչիկների, նրանց հարազատների հետ եւ ծանոթացել ժամկետային զինծառայողների զորակոչի ընթացքին:

Դիմելով զորակոչիկների հարազատներին` գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ չարժե վստահել այն մարդկանց, ովքեր առաջարկում են երեխաներին ծառայության դասավորել այս կամ այն «հարմար» վայրը, քանի որ նրանց բաշխման գործընթացը փակ է անգամ իր համար:

Յուրի Խաչատուրովը նաեւ ասել է, որ այսօր բանակի գարնանային զորակոչն արդեն կատարվել է 30 տոկոսով: