Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է։
Հինգ խաղափուլից հետո Հակոբյանը հավաքել է 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ, հայտնում է Panorama.am-ը։
Վեցերորդ խաղափուլում Հակոբյանը կմրցի Նիմանի դեմ։
Հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 3 միավոր։
Վահե Սուքիասյանը բոլոր հինգ խաղերում մրցել է գրոսմայստերների հետ՝ հաղթելով Պավել Պոնկրատովին և ոչ-ոքի խաղալով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի ու Մանուէլ Պետրոսյանի դեմ։
Միջազգային վարպետ Արսեն Դավթյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը հավաքել են 2.5 միավոր։