4 մարտի 2025 - 14:13 AMT
2025-ին Երևանում կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ

2025 թվականին Երևանի տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է բարեկարգել 115 բակ, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։

Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը, հայտնում է քաղաքապետարանը։

Տվյալները ներկայացրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նշվել է, որ կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իր իրական, ցանկալի կերպարը։

Երևանի բարեկարգման 2025 թվականի ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 5.2 միլիարդ դրամ։