Դատարանը, հիմք ընդունելով փաստաբանական թիմի ներկայացրած փաստարկները, որոշում է կայացրել, ըստ որի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Էդգար Ղազարյանից։ Այդ մասին հայտնել է Fidelis Low Firm փաստաբանական կազմակերպությունը։
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Հովհաննիսյանին վճարել 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։
Արթուր Հովհաննիսյանը նիստի ժամանակ, որը նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելուն, հրապարակավ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ղազարյանի հասցեին։
Փետրվարի 26–ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դատարանի որոշմամբ պարտավորվել է ներողություն խնդրել hասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից և վճարել 1 միլիոն դրամ որպես փոխհատուցում։