25 մայիսի 2009 - 22:45 AMT
PanARMENIAN.Net գործակալությանը ՌՀՄ պարգեւ է շնորհվել արդար եւ օբյեկտիվ տեղեկատվության համար
Երեք լեզուներով արդար, օբյեկտիվ տեղեկատվության համար PanARMENIAN.Net լրատվական գործակալությանը շնորհվել է Ռուսաստանի հայերի Միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հաստատած պարգեւ: Պարգեւատրման արարողությանը գիտական եւ ստեղծագործական ոլորտներում 2008թ. ձեռքբերումների համար PanARMENIAN Media-ի տնօրեն Արմեն Ազարյանին դիպլոմ է հանձնել Ռուսաստանի հայերի Միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը: